«Ալյանս» կուսակցության երիտասարդական թևը բողոքի ակցիա է արել էներգետիկայի նախարարության դիմաց: Դրոշներով ու «Ո՜չ թալանին» պաստառներով մի խումբ երիտասարդներ պահանջում են պատժել բոլոր նրանց, ովքեր մեղք ունեն ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակի համար:
Հայաստանը կտրել Ռուսաստանից ու Իրանից (հյուսիս-հարավից) և տեղավորել Չինաստանից Եվրոպա (արեելք-արևմուտք) աշխարհատնտեսական առանցքում չի հաջողվելու, չնայած Հայաստանն իր կողմից ամեն բան արել է դրա համար. 2018-ին բեմականացրել է թավշյա հեղափոխություն, տուրք է տվել թուրքական պահանջներին` հրաժարվելով Արցախից, խոստացել է Սյունիքով անցնող ճանապարհը վերապատվիրակել...